Հրապարակային պայմանագիր

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

1.       ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1.  Սույն հրապարակային պայմանագիրը սահմանում է «ՅՈՒՓԵՅ» վճարահաշվարկային համակարգում էլեկտրոնային վճարային միջոցների օգտագործման պայմանները և համապատախան ՀՀ գործող քաղաքացիական օրենսգրքի հանդիսանում է «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Համակարգի օպերատոր) կողմից հայտարարված պաշտոնական գրավոր հրապարակային օֆերտա (այսուհետ՝ Պայմանագիր), ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց, «ՅՈՒՓԵՅ» վճարահաշվարկային համակարգում ծառայությունների մատուցմանը:

 

2. ՊԱՅԱՄԱՆԱԳՐՈՒՄ   ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ   ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. Էլեկտրոնային փող՝ «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ դրամական պահանջ արտահայտող դրամական արժեք, որը
2.1.1. Պահվում է էլեկտրոնային սարքի վրա,
2.1.2. Թողարկվում է ստացված դրամական միջոցների դիմաց, որոնց արժողությունը հավասար է թողարկված էլեկտրոնային փողի արժեքին (ՀՀ 1 դրամը հավասար է Ընկերության թողարկած 1 միավոր էլեկտրոնային փողին),
2.1.3. Ընդունվում է որպես վճարամիջոց Թողարկողից տարբերվող այլ անձանց կողմից։
2.2.Վերալիցքավորվող էլեկտրոնային փող՝ Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը հնարավոր է վերալիցքավորել (ավելացնել):
2.3. Մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փող՝ Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը հնարավոր չէ վերալիցքավորել:
2.4. Էլեկտրոնային փողով վճարման իրականացում՝ գործառույթ, որի արդյունքում Ծառայություններ մատուցողի մատուցած ծառայության, վաճառած ապրանքի դիմաց վճարումը կատարվում է էլեկտրոնային փողով՝ Համակարգում գրանցված վճարում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման հաշվում առկա էլեկտրոնային փողը պակասեցնելով վճարման ենթակա գումարի չափով՝ Համակարգում գրանցված Ծառայություն մատուցողի Հաշվառման հաշիվը ավելացնելու միջոցով:
2.5. Էլեկտրոնային փողի թողարկում/Հաշվառման հաշվի համալրում (լիցքավորում)՝ գործառույթ, որի արդյունքում Թողարկողը ավելացնում է Համակարգում գրանցված Օգտագործողի Հաշվառման հաշվում առկա էլեկտրոնային փողը՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով վճարված լիցքավորման ենթակա գումարի չափով՝ ձեռք բերելով դրամական պարտավորություն Օգտագործողի նկատմամբ:
2.6. Էլեկտրոնային փողի մարում` գործառույթ, որի արդյունքում Թողարկողը պակասեցնում է Համակարգում գրանցված Հաճախորդի Հաշվառման հաշվում առկա էլեկտրոնային փողը մարման ենթակա հրահանգված գումարի չափով՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով վերջիններիս վճարելու միջոցով՝ պակասեցնելով իր դրամական պարտավորության չափը Հաճախորդի նկատմամբ:
2.7. Էլեկտրոնային փողի փոխարկում` գործառույթ, որի արդյունքում Թողարկողի մոտ առաջանում է պարտավորություն՝ ապահովել փոխարկվող էլեկտրոնային փողի առկայությունը էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում Օգտագործողի էլեկտրոնային փողի հաշվին: Միաժամանակ, պակասեցնելով Համակարգում գրանցված փոխարկում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման հաշվում առկա էլեկտրոնային փողը ՝ փոխարկման ենթակա էլեկտրոնային փողի չափով: Ընդ որում, Թողարկողի պարտավորությունը Օգտագործողի նկատմամբ համարվում է կատարված՝ Թողարկողի կողմից սահմանած կարգով էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում էլեկտրոնային փողի առկայության հաստատումը Օգտագործողից ստանալուց հետո: Փոխարկման արդյունքում էլեկտրոնային փողի առկայությունն էլեկտրոնային փող թողարկող այլ համակարգում Օգտագործողի էլեկտրոնային փողի հաշվին առկա չլինելու դեպքում Թողարկողը պարտավոր է վերադարձնել գումարը Օգտագործողին:
2.8. էլեկտրոնային փողի փոխանցում՝ գործառույթ, որի արդյունքում Թողարկողի մոտ առաջանում է պարտավորություն պակասեցնել Համակարգում գրանցված փոխանցում նախաձեռնող Օգտագործողի Հաշվառման հաշվում առկա էլեկտրոնային փողը փոխանցման ենթակա գումարի չափով՝ ավելացնելով Համակարգում գրանցված փոխանցման ստացող մեկ այլ Օգտագործողի Հաշվառման հաշիվը համարժեք գումարի չափով:
2.9. Օգտագործող կամ Օգտատեր` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը Թողարկողի հետ կնքած պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն իրավունք է ստացել Թողարկողի՝ նախապես հայտարարած և սահմանած պայմանների ու կանոնների համաձայն իր ձեռք բերած էլեկտրոնային փողն օգտագործել Համակարգում մատուցվող ծառայություններում:
2.10. Էլեկտրոնային փող թողարկող (այսուհետ՝ Թողարկող)` «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է էլեկտրոնային փողերի թողարկում՝ ՀՀ օրենքների և իրավական այլ ակտերի համաձայն:
2.11. Համակարգի օպերատոր՝ «ՅՈԻՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն (գրանցման համար` 286.120.1021396, ՀՎՀՀ` 02677502), որը պատասխանատու է Համակարգի գործունեության համար և Համակարգի այլ Մասնակիցների կողմից լիազորված է իրականացնել քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ:
2.12. էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման «ՅՈՒՓԵՅ» համակարգ (այսուհետ`        Համակարգ)`        Թողարկողի         կամ         Գործակալների,         ինչպես նաև Էլեկտրոնային փողի թողարկումը և սպասարկումը ապահովող կարգերի, կանոնների, ապարատա-ծրագրային համալիրի կիրառումը ապահովող գործընթացների ամբողջություն:
2.13. Ծառայություններ մատուցող անձ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը Համակարգի օպերատորի հետ կնքել է պայմանագիր և Համակարգի կանոնների համաձայն համաձայնել է թողարկված Էլեկտրոնային փողը, որպես վճարամիջոց, ընդունել իր կողմից մատուցվող ծառայությունների, վաճառվող ապրանքների, կատարվող աշխատանքների և/կամ քաղաքացիաիրավական այլ գործարքի դիմաց:
2.14. Սպասարկման կետ՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված և հաշվառված Ընկերության մասնաճյուղեր:
2.15. Գործակալ` Թողարկողից տարբերվող ֆինանսական կազմակերպություն, որը Թողարկողի հետ կնքած պայմանագրի և Համակարգի Կանոնների համաձայն իրականացնում է էլեկտրոնային փողի մարում և (կամ) Օգտագործողի Հաշվառման հաշվի համալրում (լիցքավորում):

2.16. Ֆինանսական կազմակերպություն` դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ:
2.17. Համակարգի կանոններ` Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի հաստատած կանոններ, որոնց համաձայն սահմանվում է Համակարգում մասնակցության պայմանների, էլեկտրոնային փողի թողարկման, օգտագործման, սպասարկման և Համակարգում մատուցվող ծառայությունների, քլիրինգի իրականացման ու վերջնահաշվարկի կատարման հետ կապված ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և դրանք ապահովող տեխնիկածրագրային միջոցների կիրառման կարգ ու պայմաններ:
2.18. Համակարգի մասնակից (այսուհետ՝ Մասնակից)՝ Գործակալ, Ծառայություններ մատուցող անձ, Թողարկող,
2.19. Հաշվառման հաշիվ` Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում Օգտագործողի, Ծառայություն մատուցող անձի, Գործակալի (այսուհետ՝ Հաճախորդ) նկատմամբ Թողարկողի դրամական պարտավորության հաշվառման վերաբերյալ գրառումների ամբողջություն:
2.20. էլեկտրոնային փողի սպասարկում` էլեկտրոնային փողով գործառնությունների (ծառայությունների մատուցման) և դրանց հետ կապված հաշվարկների իրականացման ապահովում, որի արդյունքում Օգտագործողը հնարավորություն է ստանում համալրել Հաշվառման հաշիվը և (կամ) կանխիկացնել (ներկայացնել մարման) Հաշվառման հաշվին առկա էլեկտրոնային փողը, փոխանցել էլեկտրոնային փողը Համակարգում գրանցված այլ Օգտագործողներին և (կամ) վճարել Ծառայություն մատուցող անձանց՝ մատուցված ծառայության, վաճառված ապրանքի դիմաց:
2.21. Էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների անդորրագիր` ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվային իրավական ակտով սահմանված ձևով կազմված՝ էլեկտրոնային փողով գործառնության կատարումը հավաստող ձևավորվածվճարահաշվարկային փաստաթուղթ:
2.22. Գաղտնաբառ` Օգտատիրոջ կողմից ստեղծվող սիմվոլների համակցություն, որը Համակարգի կողմից օգտագործվում է որպես Օգտատիրոջ նույնականացման միջոց և թույլ է տալիս մուտք գործել Համակարգ և օգտվել Համակարգում հասանելի ծառայություններից:
2.23. PIN կոդ՝ Օգտատիրոջ կողմից ստեղծվող թվերի համակցություն, որը Համակարգի օպերատորի կողմից դիտվում է որպես Օգտատիրոջ էլեկտրոնային ստորագրություն և թույլ է տալիս նրան կատարել վճարումներ և այլ ֆինանսական գործառնություններ, ինչպես նաև կատարել Գաղտնաբառի ու Համակարգի օպերատորի կողմից սահմանված որոշ տվյալների փոփոխություններ:
2.24. Բջջային հեռախոսահամարի նույնականացան կոդ՝ տառերի և/կամ թվերի համակցություն, որն ուղարկվում է Համակարգի օպերատորի կողմից Օգտատիրոջ մուտքագրած բջջային հեռախոսահամարին՝ կարճ հաղորդագրության տեսքով՝ մուտքագրված բջջային հեռախոսահամարը Համակարգում նույնականացնելու նպատակով:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

3.1. Հրապարակային պայմանագրի համաձայն Համակարգի օպերատորը պարտավորվում է Օգտատիրոջ և Ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների կապակցությամբ Օգտատիրոջ կարգադրությամբ Օգտատիրոջ Հաշվառման հաշվով կատարել դրամական փոխանցումներ (այսուհետ՝ Ծառայություններ), իսկ Օգտատերը պարտավորվում է ընդունել Համակարգի Օպերատորի կողմից պատշաճ ձևով մատուցված ծառայությունները:
3.2. Հրապարակային պայմանագրի համաձայն՝ Համակարգում բոլոր դրամական փոխանցումները կատարվում են Օգտատիրոջ Հաշվառման հաշվի դրական միջոցների շրջանակներում: Համապատասխան փոխանցվող գումարը, ներառյալ՝ միջնորդավճարը (սահմանված լինելու պարագայում) չպետք է գերազանցի Օգտատիրոջ Հաշվառման հաշվին հասանելի միավորների չափը:
3.3. Համակարգում կատարվող գործառնությունների դիմաց սահմանված միջնորդավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Օգտագործողին տրամադրվում է նախապես՝ Թողարկողի ինտերնետ կայքի, Սպասարկման կետերի և այլ միջոցներով:
3.4. Համակարգի օպերատորի մոտ առկա բոլոր տեսակի ծառայությունների կիրառումը Օգտատիրոջ կողմից հնարավոր է միայն նույնականացման իրականացման միջոցով (բացառությամբ` Մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փողի):
3.5. Էլեկտրոնային փողի Հաշվառման հաշիվ կարող է բացվել Թողարկողի ինտերնետ կայքի, բջջային հավելվածի միջոցով կամ Սպասարկման կետեր այցելելով: Օգտագործողի համար Էլեկտրոնային փողի Հաշվառման հաշիվ բացվում է միայն համապատասխան հրապարակային պայմանագիրը (Օֆերտա) Օգտագործողի կողմից հաստատելուց (ակցեպտավորելուց) հետո:
3.6.1 (մեկ) Upay միավորը համարժեք է 1 (մեկ) Հայաստանի Հանրապետության դրամի:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

4.1. Հրապարակային պայմանագրի կնքման համար նախապայման է հանդիսանում Համակարգի օպերատորի կանոնակարգով և Հրապարակային պայմանագրով սահմանված կարգով Համակարգում Օգտատիրոջ գրանցվելը, Համակարգից Հաշվառման հաշիվ ստանալը՝ Բջջային հեռախոսի նույնականացման կոդ մուտքագրելու ճանապարհով: Հրապարակային պայմանագիրը համարվում է կնքված էլեկտրոնային տեսքով` Հաշվառման հաշվի ստեղծման պահից:
4.2. Համակարգում գրանցվելու համար Օգտատերը պետք է համակարգում մուտքագրի իրեն պատկանող կամ իրեն հասանելի բջջային հեռախոսահամար, ստեղծի գաղտնաբառ և PIN կոդ:
4.3. Օգտատերը Հրապարակային պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է Հրապարակային պայմանագրի դրույթներին, Համակարգից օգտվելու կանոններին, և այդ կանոններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, Համակարգի օգտագործումն ու Հրապարակային պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի իրական շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել նշված անձանց:
4.4. Համակարգի օպերատորն իրավունք ունի իր պաշտոնական կայքում նախապես ծանուցման միջոցով հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Հրապարակային պայմանագրի դրույթները: Տվյալ դեպքում Օգտատերն իրավունք է ձեռք բերում միակողմանիորեն լուծել Հրապարակային պայմանագիրը՝ այդ մասին տեղեկացնելով Համակարգի օպերատորին: Օգտատիրոջ կողմից սույն կետով սահմանված Հրապարակային պայմանագրի միակողմանիորեն լուծման վերաբերյալ Համակարգի օպերատորին չտեղեկացնելու և Համակարգի ծառայություններից օգտվելու դեպքում նշված փոփոխությունը/փոփոխությունները համարվում են համաձայնեցված և ընդունված Օգտատիրոջ կողմից:
4.5. Պայմանագրի պայմանների ակցեպտավորման ժամկետները սահմանփակ չեն։
4.6. Օգտատերը պարտավոր է անցնել նույնականացում, որի ընթացակարգը նկարագրված է սույն Հրապարակային պայմանագրի 7 –րդ գլխում:
4.7. Պայմանագիրը կնքվում է անժամկետ:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Համակարգի օպերատորը իրավունք ունի՝
5.1.1. Մերժել Օգտատերի կողմից կատարվող այն գործառնությունները, որոնք նախատեսված են միայն նույնականացված Հաճախորդների համար:
5.1.2. Մերժել Օգտատերի գործառնության իրականացումը, եթե Օգտատիրոջ հաշվում առկա Էլեկտրոնային փողի մնացորդը բավարար չէ նման գործառնությունը կատարելու և Համակարգի օպերատորի կողմից սահմանված միջնորդավճարը գանձելու համար։
5.1.3. Մերժել Օգտատերի գործառնության իրականացումը, եթե Օգտատիրոջ կողմից իրականացվող գործառնության կատարումը սահմանափակված է Համակարգի կանոններով և ՀՀ գործող օրենսդրությամբ:
5.1.4. Մերժել Օգտատերի գործառնության իրականացումը, եթե Օգտատիրոջ կողմից ներկայացված վճարման հանձնարարականում նշված տեղեկությունները բավարար չեն տվյալ տիպի գործարքը կատարելու համար կամ նշված տեղեկությունները սխալ են կամ նշված գործառնության կատարումը արգելված է ՀՀ գործող օրենսդրությամբ:
5.1.5. Մերժել Օգտատերի գործառնության իրականացումը Օգտատիրոջ գործողությունների օրինականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ առկա լինելու, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից սխալ PIN կոդ մուտքագրելու դեպքում:
5.1.6. Չկատարել Օգտատերի կողմից Համակարգի օպերատորի ներկայացված կարգադրությունները, որոնց համար ներկայացված չեն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:
5.1.7. Մերժել Օգտատիրոջ կողմից ներկայացված՝ գործարքի չեղարկման դիմումը, եթե այդ գործարքի կատարումը Համակարգի օպերատորի կողմից հնարավոր չէ՝ Համակարգի կանոններից կամ Ծառայություն մատուցողների պահանջից ելնելով:
5.1.8. Չվերադարձնել գանձված միջնորդավճարը Ավարտված գործարքով՝ Օգտատիրոջ կողմից գործարքի չեղարկման դիմում ներկայացնելու դեպքում: Գանձված միջնորդավճարը ենթակա է վերադարձման Օգտատիրոջը, եթե գործարքի չեղարկումը տեղի է ունեցել Համակարգի օպերատորի մեղքով:
5.1.9. Ժամանակավորապես դադարեցնել Համակարգի գործունեությունը դրա գործունեությունն ապահովող սարքավորումներում և ծրագրերում բարեփոխումների, ծրագրային բարելավումների, անվտանգության մակարդակի բարձրացման և այլ կանխարգելիչ աշխատանքներ կատարելու նպատակով` այդ մասին նախապես տեղեկացնելով Օգտատիրոջը:
5.1.10. Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերում արգելափակել Օգտատիրոջ Հաշվառման հաշիվը։
5.1.11. ՀՀ օրենսդրությամբ, ներառյալ՝ ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով Օգտատիրոջից պահանջել հավելյալ տեղեկություններ:
5.1.12. Միակողմանի կարգով սահմանել և (կամ) փոփոխել Հաշվարկային հաշվով կատարվող գործառնությունների սահմանաչափերը։ Տվյալ փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են Համակարգի օպերատորի կայքում։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում կայքում հրապարակման պահից, եթե Համակարգի օպերատորի կողմից այլ բան նախատեսված չէ։
5.1.13. Ցանկացած ժամանակ միակողմանի փոփոխել Համակարգի օգտագործման պայմանները։
5.1.14. Համակարգի Օպերատորի պաշտոնական կայքում նախապես հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Հրապարակային պայմանագրի դրույթները

5.2. Համակարգի օպերատորը պարտավոր է ՝
5.2.1. Ապահովել համակարգի անխափան աշխատանքը։
5.2.2. Իրականացնել Օգտատիրոջ պատշաճ նույնականացում՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան ակտերի:
5.2.3. Միջոցներ ձեռնարկել Համակարգի միջոցով փոխանակվող ինֆորմացիայի գաղտնիության պահպանման և երրորդ անձանց չլիազորված մուտքերից, օգտագործումից և/կամ բացահայտումից պաշտպանության ուղղությամբ:
5.2.4. Ապահովել Համակարգի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրերի անխափան գործունեությունը:
5.2.5. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Օգտատիրոջը տրամադրել կատարված վճարումները հիմնավորող էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր (էլեկտրոնային անդորրագիր՝ Օգտատիրոջ Հաշվառման հաշվում առկա գործարքների պատմություն բաժնում):
5.2.6. Օգտատիրոջ պահանջի դեպքում, ապահովել Օգտատիրոջ կատարված վճարումները հիմնավորող հաշվարկային փաստաթղթերի (վճարման փաստաթղթային անդորրագրի) տրամադրումը:
5.2.7. Վեճերի ծագման դեպքում` Օգտատիրոջ դիմումի հիման վրա տրամադրել կնիքով հաստատված տեղեկանք Օգտատիրոջ կողմից Համակարգի միջոցով կատարված փոխանցումների մասին:
5.2.8. Կեղծիքների, չարտոնագրված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների դեպքում, եթե դրանք առաջացել են Համակարգի Օպերատորի մեղքով, իրեն հասանելի մեթոդներով Օգտատերներին անմիջապես տեղյակ պահելուց հետո, փորձել վերականգնել Համակարգի աշխատանքը` առավելագույնը 48 (քառասուն ութ) ժամվա ընթացքում, հակառակ դեմքում՝ հատուցել Օգտատիրոջ կրած իրական վնասը՝ Օգտատիրոջ կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում:

5.3. Օգտատերն իրավունք ունի՝
5.3.1. Օգտվել Համակարգի օպերատորի կողմից մատուցվող Ծառայություններից՝ Պայմանագրի պայմաններին համապատասխան։
5.3.2. Պայամանգրով    սահմանված    պայմաններին    համապատասխան    ստանալ տեղեկություների իր Հաշվառման հաշվով կատարված գործառնությունների մասին:
5.3.3. Տեղեկացնալ իր Հաշվարկային հաշվով կատարված գործառնությունների մասին:
5.3.4. Համակարգի    օպերատորին    ներկայացնել    դիմումներ    և    բողոքներ Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրութմաբ սահմանված դեպքերում և կարգով։  
5.3.5. Համակարգի օպերատորից ցանկացած ժամանակ պահանջել մարել կամ այլ կերպ տնօրինել իր Հաշվարկային հաշվի մնացորդը։

5.4. Օգտատերը պարտավոր է ՝
5.4.1. Չտրամադրել և որևէ կերպ չհաղորդել երրորդ անձանց Հաշվառման հաշվի մուտքի և գործարքի հաստատման տվյալները:
5.4.2. Համակարգի Օպերատորին տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Հրապարակային պայմանագրի շրջանակներում ծառայություններից օգտվելու համար:
5.4.3. Համակարգից օգտվելու ընթացքում հետևել Համակարգի կանոններին:
5.4.4. Նույնականացում անցնելու համար ներկայացնել դրա համար արժանահավատ և սույն Հրապարակային պայմանագրի 7–րդ գլխում սահմանված տվյալներ։
5.4.5. Համակարգի օպերատորին տրամադրել Պայմանագրի շրջանակներում պահանջված տեղեկությունները և փաստաթղթերը։
5.4.6. Պատասխանատվություն կրել իր Հաշվառման հաշվից դրամական միջոցների կորստի և այլ բացասական դեպքերի համար, որոնք առաջանում են Հաշվառման հաշվի մուտքի և գործարքի հաստատման տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքերում` անկախ Օգտատիրոջ անզգուշությունից, անփութությունից, չիմացությունից կամ մեղքի առկայությունից:
5.4.7. Հաշվառման հաշիվը չօգտագործել կամ հնարավորություն չտալ երրորդ անձանց օգտագործել Հաշվառման հաշիվը ձեռնարկատիրական նպատակներով:
5.4.8. Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնել Օգտատիրոջ անձնագրային տվյալների կամ Համակարգի օպերատորին տրամադրած այլ տեղեկությունների փոփոխման մասին:
5.4.9. Համակարգի օպերատորին բացահայտել Հաշվառման հաշվի և/կամ Հաշվառման հաշվում առկա դրամական միջոցների իրական շահառուին, և Համակարգի օպերատորի հիմնավոր պահանջի դեպքում Համակարգի օպերատորին ներկայացնել իրական շահառուի և դրամական միջոցների ստացման աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Հրապարակային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.2. Համակարգի օպերատորը Օգտատիրոջ կողմից վճարած կանխավճարի մասով պատասխանատվություն է կրում միայն կանխավճարի վճարումը հաստատող բանկային փոխանցման անդորրագրի, մուտքի դրամարկղային օրդերի կամ Ֆինանսական կազմակեպության կողմից տրամադրված վճարման կտրոնի առկայության դեպքում, ինչպես նաև տվյալ Հաշվառման հաշվի Օգտատիրոջ անձը հաստատող փաստաթղթի տվյալների և Համակարգում եղած տվյալների համապատասխանության դեպքում:
6.3. Համակարգի օպերատորը պատասխանատվություն չի կրում Համակարգի գործունեությունն ապահովող սարքավորումների և ծրագրերի խափանման և սխալների համար, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից Համակարգ մուտք գործելու ժամանակավոր անհնարինության համար, եթե դրանք առաջացել են Համակարգի Օպերատորից անկախ պատճառներով:
Այնուամենայնիվ, Համակարգի օպերատորը պարտավորվում է Օգտատերներին անմիջապես տեղեկացնել առաջացած խնդիրների մասին` իրեն հասանելի մեթոդներով:
6.4. Համակարգի օպերատորը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջը Ծառայությունների մատուցումը մերժելու համար, եթե այդ մերժումը կատարվել է Հրապարակային պայմանագրով և Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում սահմանված հիմքերով:
6.5. Համակարգի օպերատորը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ համակարգչում պարունակվող տեղեկատվության գաղտնիության համար:
6.6. Համակարգի օպերատորի կողմից Օգտատիրոջը մատուցվող ծառայությունների վերաբերյալ առաջացած բողոք-պահանջները բավարարվում են՝ համաձայն Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում տեղադրված ընթացակարգի:
6.7. Օգտատերը պատասխանատվություն է կրում իր կողմից Գաղտնաբառը, Հաշվառման հաշվի համարը և/կամ PIN կոդը կորցնելու կամ որևէ կերպ երրորդ անձանց տրամադրելու հետևանքով առաջացած ցանկացած հետևանքի համար:
6.8. Օգտատերը ՀՀ գործող օրենսդրությամբ լիարժեք պատասխանատվություն է կրում իր կողմից սույն Հրապարակային պայմանագրի 7-րդ գլխում սահմանված տեղեկությունների կեղծ և/կամ անարժանահավատ տեղեկություններ տրամդրելու համար:
6.9. Համակարգի օպերատորը չի կրում պատասխանատվություն Հրապարակային պայմանագրով սահմանված՝ Հաշվարկան հաշվից դրամական միջոցների կորստի և այլ բացասական դեպքերի համար, որոնք առաջանում են Հաշվարկման հաշիվ մուտքի և գործարքի հաստատման տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով:

 

7. ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ    ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

7.1. Համակարգում Օգտագործողի նույնականացման համար օգտագործվում են Օգտագործողի մուտքագրած հետևյալ տվյալները.
7.1.1. Ֆիզիկական անձանց դեպքում՝
- անուն, ազգանուն,
- անձնագրային, փախստականի ճամփորդական փաստաթղթի կամ ՀՀ օրենսդրության համաձայն անձը հաստատող այլ փաստաթղթի կամ նույնականացման քարտի տվյալներ,
- բջջային հեռախոսահամար,
- էլեկտրոնային փոստի հասցե,
7.1.2. Անհատ ձեռնարկատերերի համար՝
- անհատ ձեռնարկատիրոջ անուն ազգանուն,
- անձնագրային, փախստականի ճամփորդական փաստաթղթի կամ ՀՀ օրենսդրության համաձայն անձը հաստատող այլ փաստաթղթի կամ նույնականացման քարտի տվյալներ,
- իրավասու մարմնի տրամադրած՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վկայականի տվյալներ,
- ՀՎՀՀ,
- բջջային հեռախոսահամար,
- էլեկտրոնային փոստի հասցե,
7.1.3. Իրավաբանական անձանց համար՝
- իրավաբանական անձի անվանում,
- իրավասու մարմնի տրամադրած՝ գործունեության վկայականի տվյալներ,
- ՀՎՀՀ,
- իրավաբանական անձի ղեկավարի անուն, ազգանուն,
- իրավաբանական անձի ղեկավարի անձնագրային, փախստականի ճամփորդական փաստաթղթի կամ ՀՀ օրենսդրության համաձայն անձը հաստատող այլ փաստաթղթի կամ նույնականացման քարտի տվյալներ,
- բջջային հեռախոսահամար,
- էլեկտրոնային փոստի հասցե։
7.2. Ֆիզիկական անձ Օգտագործողը կարող է Թողարկողի կողմից նույնականացվել՝
7.2.1. առևտրային բանկերի թողարկած վճարային քարտը Հաշվառման հաշվին կցագրելու միջոցով՝ բացառությամբ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) հրապարակած բարձր ռիսկային երկրների առևտրային բանկերի թողարկած վճարային քարտերի,
7.2.2. Թողարկողի կողմից նույնականացնելու իրավասություն ունեցող անձանց միջոցով,
7.2.3. Այլ կազմակերպությունում առկա Օգտագործողի նույնականացման տվյալները օգտագործելու միջոցով։ Ընդ որում տվյալ դեպքում պետք է՝
7.2.3.1. Առկա լինի Օգտագործողի նախնական համաձայնությունը այլ կազմակերպությունում առկա իր տվյալները օգտագործելու համար,
7.2.3.2. Այլ կազմակերպության հետ պետք է ՀՀ օրենսդրության համաձայն կնքված լինի համապատասխան տվյալների տրամադրման/օգտագործման պայմանագիր։
7.3. Ֆիզիկական անձ Օգտագործողը կարող է նաև Թողարկողի կողմից նույնականացվել՝
7.3.1. Իր. անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, նույնականացման քարտ, փախստականի ճամփորդական փաստաթուղթ կամ ՀՀ օրենսդրության համաձայն այլ անձը հաստատթղ փաստաթուղթ) այցելել Թողարկողի Սպասարկման կետ և ներկայացնել համապատասխան դիմում-հայտ,
7.3.2. Բջջային հավելվածի միջոցով ներկայացնել համապատասխան հայտ՝ տվյալ հայտին կցելով լուսանկար, որտեղ երևում է Օգտագործողի դեմքը և անձը հաստատող փաստթղթի համապատասխան էջը (այն էջը, որտեղ երևում է նկարը և անձնագրային տվայլները),
7.3.3. Նույնականացման քարտ կարդացող սարքի միջոցով մուտքագրելով իր նույնականացման քարտի տվյալներն ու ծածկագիրը (PIN, POOK), իր էլեկտրոնային ստորագրությամբ հավաստել իր մուտքագրած տվյալների ճշտությունը։
7.4. Համակարգում նույնականացված Հաշվառման հաշիվ ստանալու համար անհատ ձեռնարկատեր Օգտագործողը սույն Հրապարակային պայմանագրի 7.1 կետի 7.1.2 ենթակետով սահմանված փաստաթղթով պետք է այցելի Թողարկողի Սպասարկման կետ, ներկայացնի համապատասխան դիմում-հայտ՝ հաստատված անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) և ստանա նույնականացված Օգտագործողի կարգավիճակ։ Անհատ ձեռնարկատեր Օգտագործողը կարող է նաև Թողարկողի կողմից նույնականացվել առևտրային բանկերի թողարկած վճարային քարտի միջոցով՝ բացառությամբ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) հրապարակած բարձր ռիսկային երկրների առևտրային բանկերի թողարկած վճարային քարտերի, ինչպես նաև Թողարկողի կողմից նույնականացնելու իրավասություն ունեցող անձանց միջոցով:
7.5. Համակարգում նույնականացված Հաշվառման հաշիվ ստանալու համար իրավաբանական անձ Օգտագործողի ղեկավարը կամ լիազորագրի հիման վրա հանդես եկող լիազոր ներկայացուցիչը սույն Հրապարակային պայմանագրի 7.1 կետի 7.1.3 ենթակետով սահմանված փաստաթղթով պետք է այցելի Թողարկողի Սպասարկման կետ, ներկայացնի համապատասխան դիմում-հայտ՝ հաստատված իրավաբանական անձի տնօրենի կամ լիազորված անձի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) և ստանա նույնականացված Օգտագործողի կարգավիճակ։ Իրավաբանական անձ Օգտագործողը կարող է նաև Թողարկողի կողմից նույնականացվել առևտրային բանկերի թողարկած վճարային քարտի միջոցով՝ բացառությամբ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) հրապարակած բարձր ռիսկային երկրների առևտրային բանկերի թողարկած վճարային քարտերի, ինչպես նաև Թողարկողի կողմից նույնականացնելու իրավասություն ունեցող անձանց միջոցով:
7.6. Համակարգում նույնականացված Օգտագործողի կարգավիճակ կարող են ստանալ Թողարկողի կողմից նախքան գրանցումը Թողարկողի միջոցով այլ գործարքների կատարման ընթացքում նույնականացված անձինք։
7.7. Օգտագործողին նույնականացնող տվյալների փոփոխությունը Համակարգում կատարվում է Օգտագործողի ներկայացրած դիմումի հիման վրա։
7.8. Համակարգի Ծառայություն մատուցող անձի նույնականացման համար օգտագործվում են հետևյալ տվյալները.
- անվանում,
- կազմակերպաիրավական ձև,
- ՀՎՀՀ,
- իրաբանական հասցե,
- գործունեության հասցե։
7.9. Օգտագործողը սույն կետով իր համաձայնությունն է տրամադրում Հրապարակային պայմանագրի 7-րդ գլխով սահմանված՝ նույնականացման համար անհրաժեշտ և իր կողմից տրամադրված տվյալների՝ Համակարգի օպերատորի կողմից Համակարգում իրեն նույնականացնելու և մատուցվող ծառայությունների մասին տեղեկություններ ստանալու համար:

 

8. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ, ՉԱՐՏՈՆՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

8.1. Համակարգում առաջացած կեղծինքերի, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնդիրների մասին տեղեկանալու պարագայում Օգտատերը կարող է տեղեկացնել Համակարգի օպերատորին առաջացած խնդիրների վերաբերյալ սույն Հրապարակային պայմանագրով նախատեսված կարգով: Եթե Համակարգում առաջացած կեղծիքները, չարտոնված գործառնությունները, տեխնիկական սխալները և այլ համազոր խնիրները հանգեցրել են Օգտատիրոջ Հաշվառման հաշվի վրա առկա Upay միավորների կորստի, ապա Օգտատերն այդ մասին պարտավոր է տեղեկացնել Օպերատորին անհապաղ, սակայն ոչ ուշ քան նման կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնիրների մասին տեղեկանալուց 5 (հինգ) օրացուցային օրվա ընթացքում։
8.2. Համակարգում առաջացած կեղծինքերի, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնդիրների մասին տեղեկանալու պարագայում Օպերատորը պարտավոր է ձեռնարկել բոլոր տեխնիկապես հնարավոր միջոցառումները և գործողությունները չարտոնված գործառնությունների չեղարկման, կեղծիքների և տեխնիկական սխալների վերացման և այլ համազոր խնդիրների լուծման ուղղությամբ։ Օպերատորը ձեռնարկում է այդ խնդիրների առաջացման պատճառների ուսումնասիրություն, միջոցներ ձեռնարկում դրանց պատճառների վերացման ուղղությամբ և ծանուցում Օգտատերերին ձեռնարկված միջոցառումների արդյունքների վերաբերյալ։
8.3. Եթե Համակարգում առաջացած կեղծիքները, չարտոնված գործառնությունները, տեխնիկական սխալները և այլ համազոր խնիրները հանգեցրել են Օգտատիրոջ Հաշվառման հաշվի վրա առկա Upay միավորների կորստի, ապա Օպերատորը պարտավոր է վերականգնել Օգտատիրոջ Հաշվառման հաշվից պակասած Upay միավորները, բացառությամբ այն դեպքերի, երբ Համակարգում կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնիրների առաջացման պահից անցել է 1 (մեկ) ամսից ավելի և Օգտատերն այդ մասին չի տեղեկացրել Օպերատորին կեղծիքի, չարտոնված գործառնության, տեխնիկական սխալի կամ այլ համազոր խնդրի մասին տեղեկանալուց 5 (հինգ) օրացուցային օրվա ընթացքում։

 

9. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ

9.1. Պայմանգրի շրջանակներում խնդիրներ կամ անհամապատասխանություններ առաջանալու դեպքում Հաճախորդը կարող է Համակարգի օպերատորին ներկայացնել դիմում - բողոք:
9.2. Հաճախորդների դիմում-բողոքները ընդունվում են Համակարգի օպերատորի մասնաճյուղերում կամ էլեկտրոնային եղանակով Համակարգի օպերատորի կայքի միջոցով: Դրանք շրջանառվում են Համակարգի օպերատորի ներքին իրավական ակտերով սահմանված կարգերով։
9.3. Դիմում-բողոքները քննարկվում են և պատասխանները Օգտատիրոջն ուղարկվում են դիմումները Համակարգի օպերատորի գրասեյակ մուտք լինելու օրվանից 10-օրյա ժամկետում: Դիմում-բողոքին ընթացք տալու և ստուգում կատարելու համար լրացուցիչ նյութեր պահանջելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում Համակարգի օպերատորը կարող է երկարաձգել դիմում-բողոքի քննարկման ժամկետը, բայց ոչ ավել, քան սահմանված ժամկետից 10 օրով՝ այդ մասին նախօրոք տեղյակ պահելով դիմումատուին:

 

10. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

10.1. Հրապարակային պայմանագիրը մեկնաբանվում է ՀՀ օրենսդրության համապատասխան:
10.2. Հրապարակային պայմանագիրն էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է Համակարգի օպերատորի և Օգտատիրոջ ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:
10.3. Օգտագործողը երաշխավորում է, որ Պայմանագրի պայմանները իր համար հասկանալի են և ամբողջությամբ ընդունելի:
10.4. Օգտագործողը սույն կետով հավաստում է, որ ծանուցված է իր անձնական տվյալների մշակման իրավական հիմքերի և նպատակների, մշակման ենթակա անձնական տվյալների ցանկի, անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկի, այն անձանց շրջանակի, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները, իր կողմից անձնական տվյալների ուղղման, ոչնչացման, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունների,  համաձայնության գործողության ժամկետի, ինչպես նաև համաձայնությունը իր կողմից հետ կանչվելու կարգի և դրա հետևանքների մասին:
10.5. Համակարգում բոլոր ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները նկարագրված են Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում:
10.6. Հրապարակային պայմանագրի կիրառման և մեկնաբանման առնչությամբ առաջացած ցանկացած վեճ կամ տարաձայնություն ենթակա է կարգավորման «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ-ի վճարումների ընդունման հնարավոր սխալների, բողոքների և վեճերի կարգավորման ընթացակարգի, որը հասանելի է Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում:
10.7. Հրապարակային պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են Համակարգի Օպերատորի պաշտոնական կայքում նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ:
10.8. Հրապարակային պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ Հաշվառման հաշվի ստեղծման պահից:
10.9. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին մյուս կողմին 15 (տասնհինգ օր) առաջ ծանուցում ուղարկելու միջոցով:

 

11. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

11.1. Կողմերը պարտավորվում են չհրապարակել Պայմանագրի շրջանակներում ստացած տեղեկությունները, որոնք Կողմերից յուրաքանչյուրի համար համարվում են գաղտնի:
11.2. Համակարգի օպերատորը պարտավորվում է ապահովել Օգտագործողի ավտորիզացիոն տվյալների, հաշվի մնացորդի, էլեկտրոնային փողերով կատարված գործարքների մասին տեղեկությունների, Օգտագործողի անձնական տվյալների գաղտնիությունը։ Նշված տեղեկությունները կարող են հրապարակվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև այն դեպքում, երբ անհրաժեշտ է Ծառայությունների մատուցման համար, կամ անհրաժեշտ է Թողարկողի խախտված իրավունքի պաշտպանության համար: Բոլոր այլ դեպքերում նման տեղեկատվությունը կարող է բացահայտվել միայն Օգտագործողի համաձայնությամբ կամ կարգադրությամբ: Թողարկողն իրավունք ունի որևէ վճարում ստացող անձին բացահայտել նրան վճարում կատարած անձի անձնական տվյալները և վճարման գործարքին վերաբերող մանրամասնությունները:
11.3. Պայմանագրի շրջանակներում գաղտնի չեն համարվում այն տեղեկությունները, որոնք Կողմերը կարող էին ստանալ օրինական ճանապարհով այլ աղբյուրներից՝ առանց գաղտնիության պայմանների խախտման:
11.4. Օգտագործողի կատարված գործարքների մասին տեղեկությունները պահպանվում են Պայմանագիրը լուծելուց հետո 5 տարի ժամկետով։

 

12. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ - ՄԱԺՈՐ)

12.1. Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, արտակարգ կամ ռազմական դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, հաղորդակցման,  էլեկտրամատակարարման ուղիների խափանումը, կառավարական մարմինների ակտերը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումների, վճիռների և այլ ակտերի ընդունումը, Կողմերի հսկողությունից դուրս գտնվող այլ իրավիճակները, որոնք անհնարին են դարձնում Հրապարային պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:
12.2. Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

13. ԹՈՂԱՐԿՈՂԻ   ՎԱՎԵՐԱՏԱՐՐԵՐԸ

«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0014, Դավիթ Անհաղթ 8/4
ՀՎՀՀ` 02677502
Հ/հ ՝ 286.120.1021396
Հեռ՝ 011 444 448

Կիսվել
Թարմացված է 01.11.2021 11:55