Բիզնես և պրոցեսներ
Միասին դեպի նոր հորիզոններ։ Միացե'ք երազանքի թիմին:
Մարքեթինգի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն.
«Յուփեյ» ՓԲ ընկերությունը փնտրում է ակտիվ, հմուտ, նախաձեռնող, նորարարական մարքեթինգի մասնագետի:
Եթե Դուք մոտիվացված եք և պատրաստ նոր մարտահրավերների ընդունմանը, ապա սա մեր թիմին միանալու Ձեր հնարավորությունն է:
Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Կատեգորիա՝ Մարքեթինգ
Գտնվելու վայրը՝ Երևան
Աշխատանքային գործառույթներ.
- Մարքեթինգային ռազմավարության մշակում և պլանավորում
- Մարքեթինգային հետազոտությունների իրականացում
- Կայքի և բջջային հավելվածի դիզայնի աշխատանքների կոորդինացում
- Բրենդի զարգացում
- Սոցիալական մեդիայում ընկերության էջերի առաջխաղացում
- Մարքեթինգային բյուջեի արդյունավետ կառավարում
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն և/ կամ աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
- Հայերենի,ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Մարքեթինգի, վերլուծությունների, գովազդային գործիքների և սոցիալական մեդիայի հարթակների գերազանց տիրապետում
- Պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
Դիմումի ընթացակարգ՝ CV-ներն ուղարկել info@upay.am էլ. փոստի հասցեին:
Նկարագրություն
Յուփեյ ՓԲԸ-ն փնտրում է հաշվետար իր թիմը համալրելու համար: Եթե ցանկանում եք սկսել Ձեր մասնագիտական ուղին ֆինտեխ ոլորտում՝ հագեցած լայն հեռանկարներով, ցանկանում եք ձեռք բերել հետաքրքիր աշխատանքային փորձ, ինչպես նաև այլ անհրաժեշտ հմտություններ, ապա շտապեք դիմել «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ-ի հաշվետարի հաստիքը համալրելու համար:
Աշխատանքային պարտականություններ
-
Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
-
Փաստաթղթերի ձևակերպում ՀԾ-Բանկ և ՀԾ-Հաշվապահ ծրագրերում
-
Տվյալների ներմուծում և մշակում MS Excel համակարգում
-
Անմիջական ղեկավարի կողմից տրված առաջադրանքների կատարում
-
Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում
Պահանջվող որակավորումներ
-
Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն
-
Հաշվապահական հաշվառման բազային գիտելիքներ
-
Համակարգչային գիտելիքներ և MS Excel, Word, Outlook իմացություն
-
ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն
-
Պատասխանատվություն և վերջնաժամկետներին հետևելու ունակություն
-
Թիմում աշխատելու ցանկություն և ունակություն
-
Սովորելու և աճելու ձգտում
-
Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրություններն ուղարկել career@upay.am հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:
Շնորհակալություն!