Անձնական տվյալների մշակման քաղաքականություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

                                                            

  • «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Յուփեյ) գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Յուփեյ ընկերության (այսուհետ՝ Ընկերության)  ծառայությունների շրջանակներում հավաքագրված տվյալների մշակման, օգտագործման, պահպանման և երրորդ անձանձ փոխանցման կանոնները: Ինչը ենթադրում է անձնական տվյալների գրանցում կամ ներկայացում՝ ֆիզիկական անձինք/օգտատերերը (այսուհետ` Օգտատեր) սույն քաղաքականության (այսուհետ` Քաղաքականություն) համաձայն տալիս են իրենց համաձայնությունը անձնական տվյալների մշակման, այդ թվում՝ անձնական տվյալների հարցումն իրականացնելու  համար: 
  • Յուփեյը պարտավորվում է պաշտպանել և չխախտել Հաճախորդի/Օգտատիրոջ անձնական տվյալների, գաղտնիությունը:
  • Սույն Քաղաքականությունը հանդիսանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնական տվյալներ մշակելու մտադրության մասին ծանուցում Օգտատերերին:
  • Անձնական տվյալների մշակման մասին սույն քաղաքականության մեջ նկարագրվում է Յուփեյի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ում (այսուհետ՝ ԸԴՊ) սահմանված անձնական տվյալների պաշտպանության՝ Յուփեյի որդեգրած քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևը/կարգը:

 

 

 

  1. Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության պահանջները, սույն քաղաքականությունը Ձեզ հետ կնքվող/ված պայմանագիրը, դրա անբաժանելի մասը հանդիսացող ԸԴՊ-ն և սույն Ծանուցումն ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը:

 

  1. Ընկերությունը սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով հավաքում է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում այն անձնական տվյալները, որոնք Հաճախորդը տրամադրել է գրանցվելով Ընկերության ինտերնետային կայքում և, կամ բջջային հավելվածում և, կամ ձեռնարկելով որևէ կոնկրետ գործողություն, որը ենթադրում է անձնական տվյալների տրամադրում, գրանցում և ներկայացում, այդ թվում` ստորև թվարկված անձնական տվյալները՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով.

 

 

ա) Տվյալ անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անուն, ազգանուն (հայրանուն), ծննդյան վայր և ամսաթիվ, հաշվառման և/կամ փաստացի բնակության հասցե,

բ) հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե:

Դուք պարտավոր եք ապահովել տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը, արդիականությունը և հավաստիությունը և պատասխանատվություն եք կրում դրանց համար:

  • Անձնական տվյալները մշակելու հավաստիության և սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքներն ապահովելու, Հաճախորդի/Օգտատիրոջ վերաբերյալ հարցումներ կատարելու, անձնական տվյալներ ստանալու, մշակելու, ինչպես նաև Ընկերության ծրագրային հավելվածների միջոցով անձին հեռահար նույնականացնելու, տվյալները պահպանելու, փոխանցելու համար, իր կողմից մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործառնությունների շրջանակներում Հաճախորդների/Օգտատերերի սպասարկման որակի բարելավման և հաճախորդների վճարունակության գնահատման նպատակով Յուփեյն իրավասու է դիմել երկրորդական աղբյուրներին, մասնավորապես՝ հանրային տվյալների բազաներից՝ պետական կամ նորմատիվ իրավական ակտի հիման վրա անձնական տվյալներ մշակելու իրավասություն ունեցող այլ կառույցներից) (այսուհետ՝ Հանրային տվյալների բազաներ), ինչպես նաև վարկային տեղեկատվություն հավաքագրող կամ վարկունակության գնահատում իրականացնող կազմակերպություններին (վարկային բյուրոներ)՝ ստորև նշված Ձեր անձնական տվյալների ստացման համար (այսուհետ՝ Հանրային տվյալների բազաներ) Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ (գործող, անվավեր), հանրային ծառայության համարանիշ, հաշվառման և բնակության վայրի հասցե,
  • Հարկադիր կատարման ծառայությունում տվյալ անձին վերաբերող տվյալներ՝ կատարողական վարույթի առկայություն, արգելանքի առկայություն, ամսաթիվ, արգելադրված գույքի չափը, պարտավորության չափը,
  • Անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի պարտքերի և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման վերաբերյալ տեղեկատվությունը,
  • Վարկային զեկույց կամ վարկային տեղեկատվություն՝ վարկային բյուրոներից:

 

 

  1. Ընկերությունը կարող է իրականացնել անձնական տվյալների մշակում (անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ հետևյալ նպատակներով՝
  • տրամադրել տեղեկատվություն իր գործունեության հետ կապված կամ դրանից բխող ուղարկել  ծանուցումներ և SMS-ներ,
  • հաղորդակցվել և համագործակցել Հաճախորդներ/Օգտատերերի հետ
  • գործել օրենքներին, կանոնակարգերին, ուղեցույցներին, այլ իրավական ակտերին, միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ փողերի լվացման, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի, միջազգային պատժամիջոցների սխեմաներին համապատասխան,
  • հետաքննել և քայլեր ձեռնարկել ապօրինի կամ վնասակար հետևանքներ կրող վարքագծի դեմ,
  • կատարելագործել ամենօրյա գործառույթները, ծառայությունները,
  • օգտագործել դրանք ներքին նպատակների համար, այդ թվում՝ աուդիտի, տվյալների վերլուծության, հաշվետվությունների կազմման, ուսումնասիրության, Ընկերության տեխնիկածրագրային, անվտանգության և այլ համակարգերի համար,
  • վերահսկել և վերլուծել ծառայությունների հետ կապված միտումները, օգտագործումը և կատարված գործողությունները,

 

  • Հաճախորդի/Օգտագործողի վճարունակության գնահատում, այդ թվում՝ սնանկության դեպքում,
  • անձնական տվյալների ճշգրտում կամ թարմացում:

 

 

  1. Ընկերությունը պարբերաբար վերանայում է անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության:
  2. Սույն քաղաքականության 4-րդ բաժնում սահմանված նպատակներով, միայն այդ նպատակներն արդարացնող ծավալով և միայն դրա անհրաժեշտության դեպքում Ընկերությունը կարող է տրամադրել Ձեր անձնական տվյալները.
    • հանրային տվյալների բազաների միջոցով Ձեր կողմից տրամադրված տվյալների հիման վրա Ձեր մասին սույն Քաղաքականությամբ սահմանված տվյալները ստանալու համար,
    • երրորդ անձանց, որոնք Ընկերության հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա Յուփեյին մատուցում են ծառայություններ կամ Յուփեյից ստանում են ծառայություններ, որոնց համար պահանջվում է  անձնական տվյալների մշակում,
    • ՀՀ պետական մարմիններին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

  1. Ձեր անձնական տվյալները կորստից, չարաշահումից կամ փոփոխությունից պաշտպանելու համար Մենք քայլեր ենք ձեռնարկում Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ տեխնիկական միջազգային ստանդարտներին Ընկերության գործունեությունը համապատասխանեցնելու ուղղությամբ:

 

  1. Անձնական տվյալների հասանելիությունը սահմանափակված է։ Դրանք հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց այդ հասանելիությունն անհրաժեշտ է սույն քաղաքականությամբ սահմանված նպատակներին հասնելուն ուղղված աշխատանքներ կատարելու համար: Արխիվացված փաստաթղթերը պահպանվում են արխիվացման համար հատուկ նախատեսված կողպված տարածքներում, որտեղ մուտք ու ելքի իրավասությունը տրված է միայն այն աշխատակիցներին, որոնց գործառույթների մեջ է մտնում այդ տվյալների հետ կապված աշխատանքը:

 

 

  1. Ձեր անձնական տվյալները պաշտպանելու նպատակով անձնական տվյալներ պարունակող տեղեկություն ստացող մեր բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ:

 

  1. Բացի այդ, Յուփեյն ապահովում է անձնական տվյալների հետ աշխատող բոլոր բոլոր աշխատակիցների մշտական իրազեկվածությունը անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և գաղտնիության գործընթացներին:

 

  1. Անհրաժեշտ է, որ Հաճախորդները/Օգտատերերը պաշտպանեն իրենց գաղտնաբառը և համակարգիչը, հեռախոսը կամ այլ սարքերը չարտոնված մուտքից:

 

 

  1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի/Օգտատիրոջ հաշվի և անձնական տվյալների չարտոնված մուտքի համար, որի պատճառը կարող են հանդիսանալ վիրուսները կամ Հաճախորդի/Օգտատիրոջ համակարգչի այլ սպառնալիքները:

 

  1. Ընկերությունը օգտագործում է cookie ֆայլերը իր վեբ կայքերի այցելուների փորձի բարելավման համար, ներառյալ այն կայքերը, որոնք հասանելի են իր բջջային հավելվածների միջոցով: Cookie ֆայլերի օգտագործման մերժման դեպքում կարող է չթույլատրվի մուտք գործողին համակարգեր:

 

  1. Եթե Հաճախորդները/Օգտատերերը չեն ցանկանում վեբ կայքեր/բջջային հավելվածներ այցելելիս ստանալ cookie ֆայլեր, նրանք կարող են փոփոխել իրենց զննարկիչի (բրաուզեր) և/կամ բջջային սարքի կարգավորումները՝ սահմանափակելով կամ արգելափակելով cookie ֆայլերը:

 

  1. Յուփեյի կայքում կամ բջջային հավելվածում cookie ֆայլերի միջոցով առաջացած տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, ներառյալ հետևյալը.

 

  • Նշված cookie ֆայլերը կարևոր են, քանի որ Հաճախորդին/Օգտատիրոջը տալիս են կայքում կամ բջջային հավելվածում տեղաշարժվելու հնարավորություն և օգտագործում են դրանց հնարավորությունները, ինչպիսիք են՝ մուտքը կայքի կամ բջջային հավելվածների անվտանգ հատվածները: Դրանք օգտագործվում են վեբ կայքի կամ բջջային հավելվածի հետագա տարբերակների աշխատանքը բարելավելու համար:
  • Յուփեյը չի կարող վերահսկել ինտերնետ ծառայություն մատուցողների թույլտվությունն ունեցող գովազդողներին, որոնց գովազդը հասանելի է Հաճախորդների/Օգտատերերի ինտերնետ օգտագործելիս:
  • Հաճախորդների/Օգտատերերի կողմից cookie ֆայլերի անջատումը կարող է խոչընդոտել Յուփեյի կայքերի կամ հավելվածի լիարժեք գործարկմանը:

 

 

Կապ մեզ հետ

Եթե Ձեզ մոտ Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման կամ տվյալների գաղտնիության պաշտպանության մեր քաղաքականության հետ կապված առաջանան հարցեր, կապ հաստատեք Յուփեյի Զանգերի կոնտակտային կենտրոնի հետ կամ գրեք հետևյալ հասցեներով.

Հեռ՝ 011 444 448

Էլ. hասցե` info@upay.am

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0069, Դավիթ Անհաղթ 8/4

«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն

 

 

Կիսվել
Թարմացված է 30.11.2023 15:28