Անկանխիկ ապագան կարծես թե արդեն այստեղ է

25.07.2022
Անկանխիկ ապագան կարծես թե արդեն այստեղ է

Անկանխիկ ապագան կարծես թե արդեն այստեղ է, սակայն ՀՀ-ում այն ընդունվեց ոչ միանշանակ: Ուստի եկեք հասկանանք, այն երկրներում տիրող իրավիճակը, որոնք դեռ վաղուց են փորձում հրաժարվել կանխիկ դրամական միջոցով գործարքներից:

Ինչպես գիտեք, 2022 թ հուլիսի 1-ից բուժվճարումները, կրթավճարները, փաստաբանական ու նոտարական ծառայությունների դիմաց վճարումները, 300,000 դրամը գերազանցող վճարումները ՀՀ-ում պետք է իրականացվեն անկանխիկ ձևով: Մոտ ապագայում անկանխիկ են կատարվելու աշխատավարձերի ու գույքի ձեռք բերման համար անհրաժեշտ վճարումները: 

Սահնմանաչափի սահմանումը կանխիկ գործարքների համար բավականին լայն տարածում ունի Եվրոպական երկրներում:

Օրինակ՝

  • Բելիգիայում ու Պորտուգալիայում՝ 3000 եվրո
  • Իսպանիայում և Իտալիայում՝ 1000 եվրո
  • Հունաստանում՝ 500 եվրո

Ցանկը շարունակելի է:

 

Սկանդինավյան երկրները շուտով կանցնեն բացառապես անկանխիկ վճարումների, ինչի մասին փաստում է այն, որ՝ Շվեդիայի քաղաքացիների 98 %-ը ունի բանկային քարտ, իսկ 100.000 մարդուն հաշիվով հասնում ավելի քիչ քան 32 բանկոմատ: Թվում է, թե Շվեդիայում շուտով հրաժեշտ են տալու թղթադրամներին:

Անկանխիկ ապագային ամենամոտը կանգնած է Նորվեգիան: Այստեղ կանխիկ եղանակով են կատարվում փոխանցումների ընդամենը 3-5 %-ը, իսկ բնակչության 95 %-ից ավելին օգտվում է էլ. դրամապանակներից:

Իսկ Ֆիլադիայում վստահ են, որ մինչև 2029 թվականի ավարտը երկրում այլևս ոչ մի գործարք կանխիկ չի կատարվի: Կրեդիտ ու դեբիտ քարտերի, էլ. դրամապանակների բարձր կիրառելիությունը փաստում է, որ երկրում գրեթե բոլորը կարող են կատարել վճարումներ առանց կանխիկ դրամական միջոցի օգտագործման:

Պետք է ընդունել, որ անկանխիկ գործարքներին անցումն ունի նաև իր առավելությունները՝

  1. Գործարքները կկատարվեն ավելի արագ, քանզի այլևս կարիք չի լինի կանխիկ գումար հաշվելու
  2. Գումար կորցնելու կամ գողության ռիսկը էականորեն նվազում է
  3. Հաշվապահական որոշ գործառույթներ ավտոմատացվում են

Նոր փորձի ադապտացումը կօգնի համընթաց քայլել փոփոխվող աշխարհին: Իսկ փոփոխություններն արդեն հորիզոնում են: Ուստի անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը անկանխիկ վճարումների զարգացման ուղղությամբ հաջողված փորձ ունեցող երկրների ցանկում հայտնվելու համար, անշուշտ, կհանգեցնի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

Կիսվել
Թարմացված է 25.07.2022 12:47