Նոր հնարավորություն Upay-ում. «Ստոպ գործիքներ»՝ Ձեր ֆինանսների առավելագույն պաշտպանության համար

01.07.2026
Նոր հնարավորություն Upay-ում. «Ստոպ գործիքներ»՝ Ձեր ֆինանսների առավելագույն պաշտպանության համար

ՀՀ Կենտրոնական բանկի պահանջով և մեր հաճախորդների ֆինանսական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Upay հավելվածում ավելացել է նոր հնարավորություն՝ «Ստոպ գործիքներ»: Այս գործիքը Ձեզ թույլ է տալիս ինքնուրույն և ակնթարթորեն սահմանափակել որոշակի գործարքներ՝ զերծ մնալով հնարավոր ֆինանսական զեղծարարություններից:

Ի՞նչ ծառայություններ կարող եք արգելափակել.

  • Փոխանցումներ

  • Վճարումներ

  • Հաշվի համալրումներ

  • Առցանց վարկի դիմումներ

  • Նոր քարտի կամ հաշվի կցում և բացում

Ինչպե՞ս է գործում համակարգը.

  • Ակնթարթային արգելափակում. Հավելվածի հիմնական էջից կամ «Կարգավորումներ» բաժնից ընդամենը մեկ հպումով կարող եք արգելափակել նշված ծառայություններից ցանկացածը:

  • Առցանց ապաարգելափակում. Անվտանգության խիստ կանոններից ելնելով՝ առցանց ապաարգելափակման հայտ հնարավոր է ներկայացնել արգելափակումը միացնելուց միայն 24 ժամ անց:

  • Հրատապ ապաարգելափակում. Եթե ունեք սահմանափակումն անհապաղ հանելու կարիք, բավական է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Upay-ի ցանկացած մասնաճյուղ. մեր աշխատակիցներն այն կապաարգելափակեն տեղում՝ հաշված վայրկյանների ընթացքում:

Կարևոր է իմանալ. Արգելափակումը վերաբերում է միայն նշված գործողություններին. Ձեր հաշվի մնացորդը և այլ տվյալները կշարունակեն մնալ հասանելի և տեսանելի:

Կիսվել
Թարմացված է 26.08.2026 18:07